‘Վերջին 34 տարիների ընթացքում առաջին անգամ Կահիրե-Թեհրան երթուղով թռիչք է իրականացվել’

1099

Շաբաթ օրը մարդատար ինքնաթիռը վերջին 34 տարիների ընթացքում առաջին անգամ թռիչք է կատարել Կահիրե-Թեհրան երթուղով, լրագրողներին հայտնել են Եգիպտոսի  մայրաքաղաքի միջազգային օդանավակայանի աշխատակազմից:

Air Memphis ավիաընկերության այդ չվերթով վերսկսվել է հաղորդակցությունը Իրանի և Եգիպտոսի միջև, որն ընդհատվել էր 1979 թ. դիվանագիտական հարաբերությունների խզումից հետո: Այսուհետ երկու երկրների միջև մի քանի չվերթներ կկատարվեն Թեհրանից դեպի Վերին Եգիպտոսի մի շարք քաղաքներ, ուր կարող են այցելել իրանցի զբոսաշրջիկները: Դրա վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք է բերվել Եգիպտոսի զբոսաշրջության նախարար Հաշամ Զաազուայի՝ վերջերս Թեհրան կատարած այցի ընթացքում: Ընդ որում՝ Իրանից հյուսիսաֆրիկյան այդ երկիր ժամանող խմբերին արգելվում է այցելել Կահիրե. նրանք կարող են այցելել միայն Եգիպտոսի հարավի տեսարժան վայրերը կամ հանգստանալ Կարմիր ծովի ափին: Եգիպտական ԶԼՄ-ները հայտարարել են, որ իրանցիները կարող են Եգիպտոս ժամանել 50-ից 100 հոգանոց խմբերով, իսկ նրանց այցելությունների հիմնական վայրերը կլինեն Լուքսորը և Ասուանը, ինչպես նաև՝ Հուրգադայի և Շարմ-էշ-Շեյխի հանգստյան գոտիները, հաղորդում է  РИА Новости-ն:

Նախորդ հոդվածը‘Իրաքի և Աֆղանստանի պատերազմները ԱՄՆ-ին 4 տրիլիոն դոլար կարժենան’
Հաջորդ հոդվածը‘Սոսո Պավլիաշվիլիին կասկածում են մտերիմ ընկերոջ սպանությունը պատվիրելու մեջ’