‘Վեց մեքենա դուրս է բերվել ձնաբքից’

610

Հունվարի 17-ին՝ ժամը 09.00-ի դրությամբ, միջպետական նշանակության Մ-3 Տաշիր-Գոգավան- Վրաստանի սահման 180-183 կմ-ում 6 մեքենաներ մնացել են բքի մեջ, հայտնում է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը:

Նրանց օգնության մեկնած ճանապարհը սպասարկող «Տաշիր» ՃՇՇ ՓԲԸ-ի ուժերով մեքենաները դուրս են բերվել բքի հատվածից: Տուժածներ չկան: Բուքը դեռ շարունակվում է, ճանապարհը դժվարանցանելի է, սակայն ճանապարհի մաքրման, աղով եւ ավազով մշակման աշխատանքները շարունակվում են

Նախորդ հոդվածը‘Էթիկայի դիտորդ մարմինը կոչ է անում «Առաջին լրատվական» կայքին բավարարել Արփի Ոսկանյանի պահանջները’
Հաջորդ հոդվածը‘ՀՔԾ-ն ընտրախախտումներն ուսումնասիրելու համար խումբ է ստեղծել’