‘ՎԶԵԲ-ը 25 մլն դոլարի վարկ կտրամադրի Սեւան-Հրազդան կասկադի վերականգնման համար’

663

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) հայտարարել է, որ պատրաստ է 25 մլն դոլարի վարկ տրամադրել Միջազգային էլեկտրատեխնիկական կոմիտեին (ՄԷԿ)` Հայաստանի Սևան — Հրազդան կասկադի յոթ ՀԷԿ-երի վերականգնումը ֆինանսավորելու համար: Այս մասին նշվում է բանկի պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության մեջ:

1936 — 1961 թվականներին կառուցումից ի վեր գրեթե ներդրում չի կատարվել Կասկադի արդիականացման ուղղությամբ: ՎԶԵԲ-ի աջակցության շնորհիվ վերանորոգման կենթարկվի կառույցի ողջ համալիրը: Նախատեսվում է նորագույն տեխնիկական լուծումներով Կասկադի գործարկումը համապատասխանեցնել միջազգային չափանիշերին և լավագույն փորձին ու վերականգնել կորցրած հնարավորությունները:

«Մենք ուրախ ենք այս կարևոր ծրագրի շրջանակներում ՄԷԿ-ի հետ մեր համագործակցության համար: Կօգտագործվեն նորագույն տեխնոլոգիաներ, որոնք ոչ միայն կմեծացնեն մաքուր էլեկտրաէներգիայի արտադրությունը Հայաստանում, այլ զգալիորեն կնվազեցնեն ջրի կորուստը, որն անխուսափելի է ներկայիս քայքայված խողովակների պայմաններում», — ասել է ՎԶԵԲ –ի Էլեկտրաէներգիայի և էներգետիկայի բաժնի տնօրեն Նանդիտա Փարշադը:

«Մեր ընկերությունը ՎԶԵԲ-ի հետ երկարատև ու արդյունավետ համագործակցության մեծ փորձ ունի: Ես համոզված եմ` բանկից ստացված աջակցությունը հիմնարար կլինի Սևան — Հրազդան Կասկադի արդիականացման համար»,- նշել է «Ռուսհիդրո»-ի (RusHydro) կառավարման խորհրդի անդամ Կոնստանտին Բեսմերտնին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրեսը», Սևան — Հրազդան կասկադը Հայաստանի էլեկտրացանցի կարևորագույն բաղադրիչն է: 565 ՄՎտ ընդհանուր հզորությամբ կասկադն ապահովում է երկրի էլեկտրաէներգիայի տարեկան արտադրության 10 տոկոսը, իսկ դրա ջրանցքերը ոռոգման ջուր են մատակարարում Հայաստանի գյուղատնտեսական նշանակության հողերի 70 տոկոսին:

Նախորդ հոդվածը‘Վրացական հատուկ նշանակության ծառայության վեց աշխատակիցների մեղադրանք է ներկայացվել ծառայակիցներին խոշտանգելու համար’
Հաջորդ հոդվածը‘Չիլիի իշխանությունները որոշել են արտաշիրմել Նոբելյան մրցանակակիր Պաբլո Ներուդայի աճյունը’