‘Վթարային ջրանջատում Շենգավիթում ‘

782

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. փետրվարի 16-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի` Ներքին Չարբախ, Վերին Չարբախ, Ներքին Շենգավիթ թաղամասերի, Արտաշիսյան փող. 44-ից բարձր համարների և նրբ., Շիրակի փող. և նրբ., Շարուրի փող. և նրբ., Արարատյան փող. և նրբ. ջրամատակարարումը: Իսկ հարակից տարածքներում կդիտվի ջրի ճնշման անկում:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Նախորդ հոդվածը‘Հանրահավաքի մասին դիմում է ներկայացվել քաղաքապետարան’
Հաջորդ հոդվածը‘Պաշտոնական. Յուրա Մովսիսյանը երկարաձգեց «Սպարտակի» հետ պայմանագիրը’