‘Վթարային ջրանջատում Շենգավիթում’

852

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված`

ս.թ. նոյեմբերի  25-ին ժամը 01.00-ից մինչև նոյեմբերի  26-ը ժամը  09.00-ն կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի` Արին-Բերդի փողոցի 3-րդ, 5-րդ նրբանցքների, Նոր Խարբերդի այգեգործական թաղամասի ջրամատակարարումը:

նոյեմբերի  25-ին ժամը 09.00-ից մինչև նոյեմբերի  26-ը ժամը  09.00-ն կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի` Նորագավիթ թաղամասի, Արշակունյաց պող. 135 Ա, Բ, Գ, Դ, Ե համարների, «Էրեբունի» օդանավակայանի  ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

 

Նախորդ հոդվածը‘2 պայթյուն Եգիպտոսի Սինայի թերակղզում տեղակայված հյուրանոցի մոտ’
Հաջորդ հոդվածը‘Նոյեմբերի 13-ից 19-ը ընկած ժամանակահատվածում Երեւանում ծնվել է 421 երեխա’