‘Վթարային և պլանային ջրանջատումներ’

1172

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին առաջիկա օրերին նախատեսված ջրամատակարարման հետևյալ ընդհատումների մասին:

«Գառնի-Երևան» ջրատարի վրա վթարի վերացման  աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 10-ին ժամը 10.00-ից մինչև մարտի 11-ը ժամը 8.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.

Էրեբունի վարչական շրջանի` բացառությամբ` Արին-Բերդի փողոցի և նրբանցքների, Արցախի պողոտայի, Վարդաշեն թաղամասի,

Նուբարաշեն վարչական շրջանի,

Կենտրոն վարչական շրջանի` Օստրովսկու, Սևանի, Ծխախոտագործների, Ծատուրյան, Զավարյան  փողոցների և նրբանցքների, Ալեք Մանուկյան փող. 17, Տիգրան Մեծի պող. 12-ից-80, Նար-Դոսի փող. 1-ից-40, Քրիստափորի փող. 1-ից-15, Խորենացու փող. 28-ից բարձր համարների,

Շենգավիթ վարչական շրջանի` Գ.Նժդեհի, Արշակունյաց, Շահամիրյան, Ֆրունզեի, Ս.Սարգսյան, Մայիսի 9-ի, Մխչյան, Վերին Շենգավիթի 1-ին, 2-րդ փողոցների, Կոտովսկու, Մուսայելյան, Պատկանյան, Մադոյան, Օդեսայի, Հրազդանի, Սմբատ Զորավարի, Ղարիբջանյան, Եղբայրության, Մանթաշյան, Մանանդյան, Շևչենկոյի, Նիզամու, Մասիսի փողոցների ու նրբանցքների, Արին-Բերդի փող. 3-րդ, 5-րդ նրբանցքների,  Չեխովի փող. 1-ից-21, Բագրատունյաց 41-ից բարձր համարների, Ներքին Շենգավիթ և Նոր Խարբերդ այգեգործական թաղամասերի,

Արարատի մարզի` Բարձրաշեն, Դիտակ, Ջրաշեն, Նոր Խարբերդ համայնքների և անմիջապես ջրատարից սնվող մյուս տարածքների:

Վթարի վերացման  աշխատանքներով պայմանավորված` ս.թ. մարտի 10-ին ժամը 9.00-ից մինչև մարտի 11-ը ժամը 9.00-ն կդադարեցվի Նոր Նորք վարչական շրջանի` Մոլդովական փող. 27/1-ից-27/5 համարների (նախկին ուսանողական հանրակացարաններ)  ջրամատակարարումը:

Պլանային  աշխատանքներով պայմանավորված`  ս.թ. մարտի 11-ին ժամը 9.00-21.00 կդադարեցվի Արարատի մարզի Նոր Խարբերդ համայնքի` Զոնալ թաղամասի, Այնթապ համայնքի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ շարքերի և «Ժանյակ» թաղամասի  ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

 

Նախորդ հոդվածը‘Հարկային տեսչության ծառայողները պաշտոնեական կեղծիք են կատարել’
Հաջորդ հոդվածը‘Հայ ազգային կոնգրեսի եւ ՀԺԿ-ի հայտարարությունը՝ Ընտրական օրենսգրքի նախագծի կապակցությամբ’