‘Վթարի ենթարկված զինվորներից 12-ը դուրս են գրվել հիվանդանոցից, իսկ մյուսների վիճակը բավարար է’

943

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, սեպտեմբերի 19-ին, ժամը 17:00-ի սահմաններում N զորամասի «Գազ-66» մակնիշի ՊՆ N զինհամարանիշի ավտոմեքենան` նույն զորամասի զինծառայողների ստորաբաժանումը մշտական տեղակայման վայր տեղափոխելու ճանապարհին, Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղի մոտակայքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել ձորը, ինչի հետևանքով մեքենայի ղեկին գտնվող կապիտան Պավլիկ Նիկոլայի Մանուկյանը գլխի շրջանում ստացած վնասվածքից տեղում մահացել է:

Մեքենայի մյուս ուղևորներները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Բերդի զինվորական հոսպիտալ: Նրանցից 12-ը այս պահի դրությամբ դուրս են գրվել հիվանդանոցից, իսկ մյուսների կյանքին վտանգ չի սպառնում: Ինչպես iLur.am-ի հետ զրույցում նշեց պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, նրանց վիճակը այժմ բավարար է եւ մոտ օրերս նրանք դուրս կգրվեն հիվանդանոցից: 

Նախորդ հոդվածը‘Շանթի գործ. Ոստիկանը ընկել էր Շահեն Հարությունյանի հետևից, գցել գետնին եւ ծեծել նրան’
Հաջորդ հոդվածը‘Մոսկվայում տեղի է ունեցել «Խաղաղության երթ»’