‘Վթարի ենթարկված ինքնաթիռի բոլոր ուղեւորները զոհվել են. Ֆրանսուա Օլանդ’

1564

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Ֆրանսիայի հարավում ավիավթարի է ենթարկվել Lufthansa  կոնցեռնի Germanwings ավիաընկերության Airbus A320 ինքնաթիռը: Բարսելոնից Դյուսելդորֆ թռիչք իրականացնող ինքնաթիռում նախնական տվյալներով եղել է 142 ուղևոր և անձնակազմի վեց անդամ:

Քիչ առաջ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ ինքնաթիռում գտնվող 148 մարդկանցից բոլորը ամենայն հավանականությամբ մահացել են: Նա իր ցավակցությունն է հայտնել զոհվածների ընտանիքներին: «Զոհերի ինքնությունը դեռեւս չի հաջողվել պարզվել»,- ասել է Ֆրանսուա Օլանդը՝ հավելելով, որ դեպքի մասին մանրամասները հայտնի կդառնան քիչ անց: «Սա ողբերգություն է, որը տեղի է ունեցել մեր երկրում»,- եզրափակել է Ֆրանսիայի նախագահը: 

Նախորդ հոդվածը‘Նաիրիտցիները ԱԺ ենթահանձնաժողովին հարցադրումներ կներկայացնեն’
Հաջորդ հոդվածը‘Փրկարարները դժվարությամբ են կարողանում մոտենալ ավիավթարի վայրին’