‘Վթարի ենթարկված շվեյցարական գնացքից 200 ուղեւոր է տարհանվել’

615

Շվեյցարիայում ռելսերից դուրս եկած գնացքից 200 մարդ է տարհանվել, տեղեկացնում է Interfax-ը: Վթարի հետեւանքով 11 մարդ է տուժել, նրանցից 5-ը լուրջ վնասվածքներ ունեն:

Մարդատար գնացքի երկու վագոններ դուրս են եկել ռելսերից շվեյցարական Գրաուբյունդեն կանտոնի Թիֆենկաստել համայնքի մոտակայքում: Միջադեպը տեղի է ունեցել այսօր կեսօրին: Վագոններից մեկը հայտնվել է անդունդի մեջ, մյուսը՝ մնացել է կախված անդունդի եզրին:

Ոստիկանների խոսքով, վթարը տեղի է ունեցել դժվարամատչելի վայրում: Փրկարարական գործողություններին ներգրավվել են ուղղաթիռներ: Այս պահին գնացքի մեջ գտնվող բոլոր ուղեւորները տարհանվել են: Վթարը տեղի է ունեցել սողանքի պատճառով: Նշվում է, որ դրանից առաջ մի քանի ժամ շարունակ անձրեւ է տեղացել: 

Նախորդ հոդվածը‘Լատվիան պատասխան է պահանջում Ժիրինովսկու հայտարարությունների համար’
Հաջորդ հոդվածը‘«Ներքնազգեստով մաքսանենգ կինը» արդարացվել է’