‘Վթարի ենթարկված 43 համարի երթուղայինի ուղևորներից 6-ը դուրս են գրվել հիվանդանոցից ‘

725

Վթարի ենթարկված 43 համարի երթուղայինի  տուժած ուղևորներից 6-ը, թիվ 1 համալսարանական կլինիկայում ստանալով համապատասխան բժշկական օգնություն, դուրս են գրվել, 2-ը գտնվում են բժիշկների հսկողության տակ: Այդ մասին iLur.am-ին հայտնում են առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից:               

Ուղևորներից մեկը` 1999թ. ծնված Ս.Հակոբյանը, գտնվում է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում:

Հիշեցենք, որ հոկտեմբերի 23-ին  Սարալանջի ճանապարհից դեպի Տերյան փողոց ընթանալիս թիվ 43 երթուղային տաքսու շրջվելու  հետևանքով 9 ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:

Նախորդ հոդվածը‘Հայաստանը դարձավ հեղինակավոր «Էդիսոն Award» մրցանակաբաշխության նոմինանտ’
Հաջորդ հոդվածը‘Բարաք Օբաման, խախտելով ավանդույթը, կքվեարկի վաղաժամկետ’