‘Վթարի է ենթարկվել Սաշիկ Սարգսյանի որդի՞ն ‘

2187

Նոյեմբերի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:00-ի սահմաններում, «Ռենջ Ռովեր» մակնիշի առանց համարանիշի ավտոմեքենայի վարորդը Պարոնյան փողոցում՝ «Հայաստանում եվրոպական միության պատվիրակություն» վարչական շենքի դիմաց, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը: 

Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց: Ըստ նախնական տեղեկությունների, վթարված ավտոմեքենայում է եղել նաև Սերժ Սարգսյանի եղբայր` Սաշիկ Սարգսյանի որդին՝ Նարեկ Սարգսյանը: Վթարի հետևանքով վերջինս վնասվածքներ ստացել է, թե ոչ՝ այս պահին հնարավոր չէ պարզել:  

Նախորդ հոդվածը‘Ռասսել Քրոուն նոր՝ «Ձմեռային հեքիաթ» ֆիլմում’
Հաջորդ հոդվածը‘Սպասվում է առանց տեղումների եղանակ’