‘
Նախօրեին Երեւանի Հերացի եւ Խանջյան փողոցները կապող թունելի ելքի մոտ տեղի ունեցած ողբերգական ավտովթարի առիթով հարուցվել է քրեական գործ:
Քննչական կոմիտեից հայտնում են, որ թունելի սկզբնամասում Արմեն Արշակյանի վարած «Վոլվո» մակնիշի` «կռոն» կիսակցորդով ավտոմեքենան ընդհարվել է «Ֆորդ-Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենային, ապա «Մերսեդես-Բենց Ե-200» մակնիշի ավտոմեքենային, այնուհետև ընդհարվել է թունելի եզրակալներին և կողաշրջվել։ Վթարի հետևանքով ստացած վնասվածքներից վարորդ Ա.Արշակյանը տեղում մահացել է:
Կոմիտեն քննում է նաեւ համացանցում հայտնված տեսանյութերն այն մասին, թե ինչպես է մի կին վերցնում վթարի ենթարկված բեռնատարից թափված մակարոնի պարկերից մեկն ու անարգել հեռանում այն դեպքում, երբ դեպքի վայրում ոստիկանության աշխատակիցներկային:
Միջնորդագիր է ուղարկվել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետին՝ խնդրելով միջոցներ ձեռնարկել նկարագրված դեպքով ոստիկանության աշխատակիցների կողմից իրենց պարտականությունները պատշաճ չկատարելու պատճառները պարզելու և խախտումներ թույլ տված ծառայողներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:
‘