‘Վթարվել է Երևան-Մոսկվա երթուղային ավտոբուսը. Կա երկու զոհ’

2042

ԱԻՆ-ի փոխանցմամբ, այսօր ժամը 10:57-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 09:00-ի սահմաններում Մ-4 «Դոն» միջպետական ավտոճանապարհի 673-րդ կիլոմետրին  տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են Երևան-Մոսկվա երթուղու «Mercedes» մակնիշի 308 AF 61 պետհամարանիշով ավտոբուսը և բեռնատարը:

Ավտոբուսի և բեռնատարի վարորդները մահացել են, նախնական տվյալներով ավտոբուսի ուղևորներից կա 9 տուժած, մոտ 40 ուղևոր տեղափոխվել է Ռուսաստանի Դաշնության Պավլովսկ քաղաքի մոտակայքում գտնվող «Как дома» հյուրանոց:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության փոխանցմամբ, ավտոբուսում եղել է 48 ուղևոր և 2 վարորդ։

Վթարի հետևանքով կա 2 զոհ, որից մեկը  ծանրաքարշ մեքենայի վարորդն է։

Չտուժած ուղևորները տեղավորվել են Պավլովսկի շրջանի «Как дома» հյուրանոցում:

Վթարի պատճառներն ու  մյուս մանրամասները ճշտվում են։ 

 

Նախորդ հոդվածը‘Սոբչակը Պուտինին խնդրել է ներում շնորհել քաղբանտարկյալներին’
Հաջորդ հոդվածը‘Տավուշի մարզում զինվոր է վիրավորվել. Առավոտ’