‘Վթար Երևանում’

826

Մարտի 17-ին, ժամը 14.01-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիգրան Պետրոսյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «ՈւԱԶ» մակնիշի 20 ՏԼ 601 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ` Ա. Վարդանյան, 30 տ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել էլ. սյանը և կողաշրջվել:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` տեղի ուժերով ուղևորներ Ա. Աղաջանյանին (4 տ.) և Ա. Սույունցին (60 տ.) ցուցաբերվել է համապատասխան օգնություն:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնը:

Նախորդ հոդվածը‘Հավակնորդների մրցաշար. Իվանչուկ – Արոնյան. Ուղիղ’
Հաջորդ հոդվածը‘Ֆուտբոլիստին ցմահ որակազրկել են նացիստական ժեստի համար’