‘Վթար Երևան-Վանաձոր ճանապարհին. կա 3 զոհ’

760

Հուլիսի 2-ին` ժամը 17.00-ի սահմաններում, 1952 թ. ծնված Սեյրան Պողոսյանի վարած «ԳԱԶել» մակնիշի միկրոավտոբուսը Երևան-Վանաձոր ճանապարհի 66-րդ կմ-ին բախվել է «ԶԻԼ-130» մակնիշի բեռնատարի, հայտնում է ոստիկանության մամլո ծառայությունը:

Հաղորդագրության համաձայն՝ պատահարի հետևանքով «ԳԱԶել»-ի վարորդը և ուղևորուհի, 1994 թ. ծնված Հայկանդուխտ Սիմոնյանը, տեղում մահացել են, իսկ մյուս ուղևորներ Անուշիկ Սարիբեկյանը, Գուրգեն Զարգարյանը, Կարինե Աղումյանը, Թագուհի Աղումյանը, Հրաչ Բադալյանը, Էդիկ Բադալյանը, Կիմա Էդիտյանը, Նարեկ Մուրադյանը, Սվետլաննա Պապիկյանը, Ներսիկ Բորջիյանը, Ջուլիետա Մադաթյանը, Դավիթ Սարդարյանը և Ռ. Արշակյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ ժամը 20.20-ին Դավիթ Սարդարյանը մահացել է:
Կատարվում է քննություն:

Նախորդ հոդվածը‘Նորայր Ասլանյանը տեղափոխվեց «Վիլեմ II»’
Հաջորդ հոդվածը‘Մեսսիի թիմը հաղթում է Նեյմարի թիմին. Բրազիլացին անհավանական գոլի հեղինակ (տեսանյութ)’