‘Վթար Ձորաղբյուր-Զովք ավտոճանապարհին’

686

Հուլիսի 7-ին, ժամը 21.29-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ձորաղբյուր — Զովք ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է օգնություն, հայտնում է ԱԻՆ մամլո ծառայությունը:

Պարզվել է, որ Ձորաղբյուր-Զովք ավտոճանապարհի 2-րդ կմ-ում «Օպել» մակնիշի 35ՏV015 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ Սաշա Մեսրոպյան, ծնվ.1971թ.) դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել սյանը, ինչից Ս.Մեսրոպյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Սրբ. Գ.Լուսավորիչ» ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Հրշեջ — փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

 

Նախորդ հոդվածը‘Հայտարարություն. Կոնգրեսը շարունակելու է հետամուտ լինել վարչախմբի հանցավոր էության եւ գործելակերպի բացահայտմանը ‘
Հաջորդ հոդվածը‘Տիգրան Մեծ պողոտայում քարաթափման վտանգ է եղել’