‘Վթար Պտղավանում. մեկ զոհ, կան տուժածներ’

847

Ապրիլի 17-ին, ժամը 05.53-ին տեղեկատվություն է ստացվել, որ Տավուշի մարզի Պտղավան գյուղի գազալցակայանի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ` կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Նոյեմբերյան-Բագրատաշեն ավտոճանապարհի 16-րդ կմ-ում բախվել են «Վոլկսվագեն Գոլֆ» մակնիշի DDS350 պետհամարանիշի ավտոմեքենան և «ԴԱՖ» մակնիշի FAJ800 պետհամարանիշի բեռնատարը (վարորդ`1953 թ. ծնված Խուդուլավա Գիվի), ինչի հետևանքով «Վոլկսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ`1982թ. ծնված Ս.Անտոնյան) ուղևորներ Բ.Կոկոյանը (36-37 տ.) տեղում մահացել է, իսկ ուղևորներ Կ.Անտոնյանը (1986 թ.) և Ա.Շլեփչյանը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ալավերդի քաղաքի ԲԿ, որտեղ Կ.Անտոնյանի առողջական վիճակը գնահատվել է ծանր, իսկ Ա.Շլեփչյանինը` լավ:

Նախորդ հոդվածը‘Հարավկորեացի ռեփեր PSY-ի նոր տեսահոլովակը կրկին ռեկորդներ է սահմանում YouTube-ում’
Հաջորդ հոդվածը‘Կողոպտել են Ժոզե Մոուրինյոյի կնոջն ու աղջկան’