‘վթար Սևան-Գավառ ճանապարհին. կա զոհ’

864

Հունիսի 5-ին, ժամը 19.16-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան-Գավառ ավտոճանապարհին` Նորաշեն գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: 

Պարզվել է, որ Սևան-Գավառ ավտոճանապարհի 7-րդ կմ-ում «Մերսեդես» մակնիշի 30TS668 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից, բախվել քարերին և ջրով լի երկաթյա տարրային, ինչից վարորդը՝ 1980 թ. ծնված Արթուր Հարությունյանը (Սևան քաղաքի բնակիչ), տեղում զոհվել է:
Ժամը 19.52-ին հրշեջ-փրկարարները ավտոմեքնայի միջից դուրս են բերել Ա.Հարությունյանի դին:

Նախորդ հոդվածը‘Ուրուգվայ-Ֆրանսիա՝ Ուղիղ’
Հաջորդ հոդվածը‘Սյունիքի մարզպետարանը ներկայացրել է Սուրիկ Խաչատրյանի տան տեսախցիկների տեսագրության բովանդակությունը’