‘Վիգեն Սարգսյանը ՀայՌուսԳազԱրդ-ում ՀՀ-ի 20% բաժնեմասի վաճառքի մասին. գազի գինը չի նվազի, բայց ակնհայտորեն մեծ առավելություն է,որ այն չի ավելանալու’

1340

Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը այսօր մամուլի միայն մի քանի միջոցների հետ հանդիպման ժամանակ ուշագրավ հայտարարություն է արել գազի գնի վերաբերյալ:

«Երեկ ստորագրված փաստաթղթերով Ռուսաստանի Դաշնությունը կատարեց շատ կարևոր գործընկերային մի քայլ: Գազի առումով, մենք երեկ ունեցանք շատ կարևոր պայմանավորվածություններ՝ մենք ֆիքսեցինք 5 տարով գազի մատակարարման գնի հաշվարկման բանաձևը՝ այն ձևաչափով, որով հաշվվելու է գինը: …Այն 20 տոկոսը, որի մասին հիշատակեցիք, (ՀայՌուսԳազԱրդ-ում Հայաստանի 20% բաժնեմասի մասին է խոսքը-խմբ.) փոխանցվել է ռուսական կողմին՝ փոխհատուցելու համար գազի գնի այն տարբերությունը, որը մենք վճարում էինք որպես մատակարարվող սահմանի վրա և հաշվարկում էինք սակագնի հաշվարկի մեջ ստանալով, գանձելով այդ գումարը սպառողից: Այս պայմանավորվածությունների արդյունքում գազի գինը չի նվազի, բայց ակնհայտորեն մեծ առավելություն է,որ այն չի ավելանալու, որովհետև գազի այն սակագինը, որ գրված էր պայմանագրում ի սկզբանե 30 տոկոսով ավելի բարձր էր, քան այն գինը, որը օգտագործվել է գազի սակագնի այս վերջին բարձրացման ժամանակ՝ հաշվարկ կատարելիս: Այսինքն՝ 270 դոլարի փոխարեն հաշվարկվել է 189, որը և եղավ այն թիվը, որի վրա կարողացանք կանգ առնել՝ բանակցել և պայմանավորվել երեկ ռուսական կողմի հետ»:

Նախորդ հոդվածը‘Զուրաբյան. Խաղաղ ցուցարարների դեմ բռնություն կիրառելը այս իշխանության գլխավոր բնութագիրն է’
Հաջորդ հոդվածը‘ՄՄ-ին Հայաստանի անդամակցումը կբերի եվրոպական էներգետիկ սարքավորումների ներմուծման սակագների աճին’