‘Վիգեն Սարգսյանը հանդիպել է ՄԽ համանախագահող երկրների դեսպանների հետ’

903

Օգոստոսի 7-ին Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը ընդունեց ՀՀ-ում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ներկայացուցիչներին՝ ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնին, ՌԴ դեսպան Իվան Վոլինկինին և Ֆրանսիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Իզաբել Գինելին, տեղեկացնում է President.am-ը:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել վերջին օրերին Հայաստանի հետ սահմանին և Արցախի հետ շփման գծում Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի բազմակի խախտումների դեպքերին, ինչպես նաև վերջինիս դիվերսիոն գործողությունների հետևանքով սահմաններում ստեղծված իրավիճակին: Կարևորվել է Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև ստորագրված զինադադարի համաձայնագրի խստիվ պահպանումը:

Զրուցակիցները հույս են հայտնել, որ Սոչիում սպասվող եռակողմ հանդիպումը կնպաստի լարվածության թուլացմանը և հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին:

Նախորդ հոդվածը‘«Դ!եմ եմ» նախաձեռնության անդամները՝ կենսաթոշակային փոփոխությունների մասին’
Հաջորդ հոդվածը‘ՆԱՏՕ-ն դադարեցնում է համագործակցությունը Ռուսաստանի հետ’