‘Վիգեն Սարգսյան. պատերազմով Ղարաբաղի հարցը չի կարող լուծվել’

3805

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՊՆախարար Վիգեն Սարգսյանը հայտարարել է, թե լայնամասշտաբ պատերազմ պետք է չսկսվի պարզ պատճառով՝ որովհետեւ այդ պատերազմով Ղարաբաղի հարցը չի կարող լուծվել: 

«Չկա այնպիսի զարգացում պատերազմական գործողությունների, որով Ղարաբաղի հարցը կարող է լուծվել Ադրբեջանի համար օգուտով, եւ ընդհակառակը՝ կա շատ մեծ ռիսկ, որ լայնամասշտաբ պատերազմի պարագայում Ադրբեջանը կարող է ստանալ անուղղելի վնաս՝ եւ՛ իր տնտեսության, եւ՛ պետության համար»,- նշել է Սարգսյանը:

Նա նաեւ հավելել է, որ չի նվազեցնում այն վտանգները, որ լայնամասշտաբ պատերազմը կարող է ունենալ Հայաստանի համար:

«Բացարձակ մեկը մյուսին չի բացառում: Բայց մտածված գնալ լայնամասշտաբ պատերազմի՝ այս իրավիճակում անմտություն կլիներ Ադրբեջանի կողմից: Դա, միաժամանակ, չի բացառում տարբեր սադրանքների, էսկալացիաների, թիրախային հարվածներ հասցնելու հնարավոր վտանգները, նշեց նախարարը, շեշտելով՝ «քաղաքացիական վերահսկողություն չունեցող երկրում, ժողովրդավարական վերահսկողություն չունեցող երկրում այդպիսի որոշումները շատ ավելի հեշտ կարող են կայացվել»,- հավելել է Սարգսյանը:

 

Նախորդ հոդվածը‘Ռեժիսոր Մայքլ Մուրը կօգնի ներկայացման հեղինակներին’
Հաջորդ հոդվածը‘«Սասնա Ծռեր»-ի դատ. Փաստաբաններին քաշքշել են, մեկ անձ բերման է ենթարկվել’