Վիդոդո․ G20-ը փետրվարից ի վեր՝ առաջին համատեղ հռչակագիրն է ընդունել

162

«Մեծ քսանյակը» չորեքշաբթի ընդունել է փետրվարից ի վեր՝ առաջին համատեղ հռչակագիրը, հայտարարել է Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն՝ G20-ի նախագահությունը Ինդոնեզիայից Հնդկաստանին փոխանցելու արարողության ժամանակ։

Ավանդական արարողությունը կայացել է  որպես «քսանյակի» գագաթնաժողովի ամփոփիչ միջոցառում, որն անցկացվեց 2022 թ․ նոյեմբերի 15-16-ին ինդոնեզական Բալի կղզում։

G20-ի միջոցառումների մեծ մասը 2022 թ․, այդ թվում՝ նախարարական և ավելի բարձր մակարդակի բոլոր հանդիպումներն անցել են առանց ամփոփիչ փաստաթղթեր ընդունելու, քանի որ հնարավոր չի եղել փոխհամաձայնության հասնել «քսանյակի» անդամ երկրներից մի քանիսի՝ քննարկվող փաստաթղթերում հակառուսաստանյան դրույթներ մտցնելու փորձերի պատճառով։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըԷրդողանը վստահում է Ռուսաստանի դիրքորոշմանը Լեհաստանի միջադեպի հարցում
Հաջորդ հոդվածըՌոման Բերեզովսկու նախախաղային ասուլիսը Պրիշտինայում (տեսանյութ)