Վիեննայում անհայտ անձինք Ավստրիան նացիզմից ազատագրելիս զոհված խորհրդային զինվորի հուշարձանի պատին ազգայնական խորհրդանշան են նկարել, տեղեկացրել է Ավստրիայում Ռուսաստանի դեսպան Դմիտրի Լյուբինսկին։
Հուշահամալիրը գտնվում է Վիեննայի կենտրոնում, Շվարցենբերգպլատց հրապարակում։
«Ավստրիական իշխանությունները բազմիցս նախազգուշացվել են, թե ինչի է հանգեցնում ուկրաինացի ազգայնականներին և նրանց համախոհներին լուռ խրախուսելը։ Արմատականների հերթական ակցիան Վիեննայի կենտրոնական հրապարակներից մեկում ընդամենը դրա ապացույցն է»,- սոցցանցերում գրել է դեսպանը։
Հուշահամալիրի հետևի պատն ավելի վաղ ներկվել է ուկրաինական դրոշի գույներով, իսկ հիմա դրա վրա հայտնվել է նաև «Ազով» ազգային գումարտակի սիմվոլիկան, որի մարտիկների դեմ Ռուսաստանում քրեական գործեր են հարուցված։
Փոխանցում է ria.ru-ն։