Վիզա տալու պարզեցված ռեժիմը կկասեցնեն

185

Պրահայում արտաքին գործերի նախարարների երկօրյա հանդիպման ընթացքում ԵՄ երկրները չեն կարողացել համաձայնության գալ Ռուսաստանի քաղաքացիներին վիզա տրամադրելու արգելքի հարցում, դրա փոխարեն՝ նրանք որոշել են խզել վիզաների պարզեցված ռեժիմի վերաբերյալ Ռուսաստանի հետ 2007 թ․ կնքված պայմանագիրը։

Դրա վերաբերյալ եվրոպացի քաղաքական գործիչների կարծիքները բաժանվել են․ Բալթյան երկրները և Ֆինլանդիան պահանջում էին Եվրամիության համաձայնեցված որոշում կայացնել վիզաներ չտալու վերաբերյալ, իսկ Գերմանիան և Ֆրանսիան դեմ էին։

ԵՄ երկրները քաղաքական պայմանավորվածություն են ձեռք բերել ԵՄ-ի և Ռուսաստանի միջև պարզեցված վիզային ռեժիմի գործողության լիակատար դադարեցման մասին, ավելի ուշ հաստատել է ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը։

«Դա զգալիորեն կկրճատի ԵՄ երկրներից տրվող նոր վիզաների թիվը։ Դա ավելի բարդ կլինի և ավելի երկար ժամանակ կպահանջի»,- ասել է Բորելը։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԹրամփը ՀԴԲ-ին մեղադրել է
Հաջորդ հոդվածըՄեռած են գտել հիվանդանոցի պատուհանի տակ