‘Վիլանովան կվերադառնա մարտի վերջին’

579

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովան կարող է վերադառնալ Իսպանիա եւ վերսկել իր աշխատանքը մարտի վերջին: Այդ մասին հայտարարել է ակումբի նախագահ Սանդրո Ռոսելը:

«Երբ ես վերջին անգամ այցելեցի Տիտոյին, նա լավ տեսք ուներ: Բուժումը պետք է ավարտվի մարտի վերջին եւ Վիլանովան արդեն հաշվում է օրերը»,- ասել է Ռոսելը:

Հիշեցնենք, որ Վիլանովան քաղցկեղի պատճառով հունվարից ապաքինվում է Նյու-Յորքում: Այդ ընթացքում թիմի գլխավոր մարզիչի պարտականությունները կատարում է Ժորդի Ռոուրան:

Նախորդ հոդվածը‘Րաֆֆի Հովհաննիսյանը նամակ է գրել Սերժ Սարգսյանին ‘
Հաջորդ հոդվածը‘Ճանապարհային քարտեզ Րաֆֆիի համար. «Կոնսենսուս մինուս Սերժ»’