‘
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովան Կատալոնիայի մայրաքաղաք է վերադարձել ԱՄՆ-ում երկու ամիս բուժվելուց հետո:
43-ամյա մարզիչը Բարսելոնա է վերադարձել այսօր առավոտյան՝ իր կնոջ հետ: Առայժմ չի չի նշվում, թե արդյոք Վիլանովան այսօր կանցկացնի թիմի մարզումը, սակայն սպասվում է, որ արդեն այս շաբաթվա ընթացքում նա կսկսի ակտիվ աշխատանքը:
Հիշեցնենք, որ Վիլանովան Նյու-Յորքում էր գտնվում հունվարից եւ այնտեղ հետվիրահատական կուրս էր անցնում ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո:
‘