‘Վիլյան կարող է հեռանալ «Բարսելոնայից»’

749

«Բարսելոնայի» հարձակվող Դավիթ Վիլյան մտադիր է հանդիպել թիմի ղեկավարության եւ գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովայի հետ:

Ֆուտբոլիստը դժգոհ է, որ տեղ չի գտնում կատալոնյան թիմի մեկնարկային կազմում եւ ցանկանում է պատճառները պարզել: Եթե խնդիրն այն է, որ նա ծանր վնասվածքից հետո դեռ լիովին չի ապաքինվել, ապա դա հասկանալի կլինի, իսկ եթե նա կազմում մրցակցության պատճառով չի հայտնվում, ապա հարձակվողը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կհեռանա ակումբից, տեղեկացնում է AS-ը:

 

Նախորդ հոդվածը‘Շաբաթվա ընթացքում Ադրբեջանը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ’
Հաջորդ հոդվածը‘Օբաման «ախտորոշել» է Ռոմնիին. վերջինս տառապում է «ռոմնեզիայով»’