«Վիլյառեալը» հեռացրեց գլխավոր մարզիչին

118

Իսպանական «Վիլյառեալը» գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացրեց Էնրիկե Սետիեին, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

64-ամյա իսպանացի մասնագետը 2022թ․ հոկտեմբերին էր գլխավորել «Վիլյառեալը», որն Իսպանիայի անցած առաջնությունում գրավել է 5-րդ տեղը եւ նվաճել Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարի ուղեգիր։

Ընթացիկ առաջնության մեկնարկում «Վիլյառեալը» չորս խաղում կրել է երեք պարտություն եւ 15-րդ տեղում է։

Նախորդ հոդվածըԴանիլով․ Երրորդ համաշխարհայինն արդեն ակտիվորեն ընթանում է
Հաջորդ հոդվածըԹեյլոր Գրին․ Մտավախություն ունեմ, որ ԱՄՆ-ը զորք կմտցնի Ուկրաինա և կպատերազմի ՌԴ-ի դեմ