‘Վիլնյուսում Հայաստանի հետ ստորագրվելիք հայտարարություն. Կողմերը պատրաստ են «վերանայել և թարմացնել» հարաբերությունների հիմքերը’

836

Ինչպես հայտնի է, Վիլնյուսում կայանալիք գագաթնաժողովի արդյունքում Հայաստանը և Եվրամիությունը պետք է ստորագրեն համատեղ հայտարարությունը: Եվ ահա «Ազատություն» ռադիոկայանը ներկայացնում է այդ հայտարարության նախնական տեքստի Հայաստանին վերաբերող հատվածը.

«Եվրամիությունն ու Հայաստանն այսօր վերահաստատել են իրենց հաստատակամությունը՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում համագործակցությունն ավելի զարգացնելու և խորացնելու վերաբերյալ՝ շեշտելով իրենց հարաբերությունների ներկայիս հիմքերը վերանայելու և թարմացնելու անհրաժեշտությունը:

Եվրոպական հարևանության քաղաքականության և Արևելյան գործընկերության շրջանակներում գագաթնաժողովի մասնակիցները վերահաստատել են յուրաքանչյուր գործընկերոջ սուվերեն իրավունքը՝ ազատորեն ընտրելու Եվրամիության հետ հարաբերությունների՝ իրենց համար ցանկալի մակարդակն ու նպատակները»:

Նախորդ հոդվածը‘Օրվա համառոտ ամփոփում’
Հաջորդ հոդվածը‘Մարտի 1-ի գործով «տուժող» ոստիկանը ձերբակալվել է կաշառք ստանալու պահին’