‘Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակի դափնեկիրները կաջակցեն հայ գիտնականներին’

729

Սեպտեմբերի 17-ին Երևանում կայացել է աստղագիտության և աստղաֆիզիկայի բնագավառի` Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակի հանձնման արարողությունը: Մրցանակի դափնեկիրներ են դարձել Ֆելիքս Ահարոնյանը (Գերմանիա)` բարձր էներգիաների աստղաֆիզիկայի և տիեզերական արագացուցիչների ֆիզիկայի բնագավառում մեծ ավանդի համար, իգոր Կարաչենցևը (Ռուսաստան) և Բրենթ Թուլին (ԱՄՆ)` տեղական տիեզերքի տիեզերաբանության մեջ հիմնարար ներդրման համար:

Վիկտոր Համբարձումյանի անվան մրցանակը հանձնում է երկու տարին մեկ անգամ` 2010 թվականից ի վեր: Մրցանակի չափը կազմում է 500 հազար դոլար: 2014 թվականի դափնեկիր Ֆելիքս Ահարոնյանը լրագրողների հետ հանդիպմանը նշել է, որ իր մրցանակից արդեն 50 հազար դոլար փոխանցել է ՀՀ ԳԱԱ հիմնադրամի հաշվին:

Իգոր Կարաչենցևի խոսքով՝ մրցանակի դրամական բաղադրիչի լավագույն ներդրումը կլինի երիտասարդ հայ գիտնականներին ՌԳԱ հատուկ աստղաֆիզիկական աստղադիտարան այցելելու հնարավորության  ընձեռումը, որտեղ կա 6 մետրանոց աստղադիտակ:

Մրցանակի դափնեկիրներին ընտրում են միջազգային հանձնաժողովի անդամները, որում ընդգրկված են, մասնավորապես, Լոնդոնի թագավորական ընկերության նախագահ Մարտին Րիսը և Միջազգային աստղագիտական միությաան նախագահ Նորիո Կաիֆուն:

Նախորդ հոդվածը‘ԵԱՀԿ առաքելությունը շփման գծում հերթական դիտարկումն է անցկացրել’
Հաջորդ հոդվածը‘ՀՀ դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի և եվրոյի նկատմամբ’