‘Վիկտոր Յանուկովիչի կողմնակիցները նույնպես ցույցի են դուրս եկել. ժանգոտած պատնեշների ներսում. Ֆոտոշարք’

938

Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում եվրաինտեգրման կողմնակիցների զանգվածային ցույցերին զուգահեռ տեղի են ունենում նրանց հակառակորդների՝ նախագահ Յանուկովիչի կողմնակիցների, կամ այսպես կոչված՝ հակամայդանականների բողոքի ցույցերը:

Հակամայդանական ցույցերի մասնակիցները, ըստ argumentua.com-ի, հիմնականում մասնագիտական ու բյուջետային ձեռնարկությունների աշխատակիցներ են: Ինչպես երևում են ցույցի ժամանակ արված լուսանկարներից, հրապարակը, որում անցկացվում է հակամայդանականների ցույցը, շրջապատված է ժանգոտած արգելապատնեշներով, և ունի ընդամենը մեկ ելք, որն էլ շրջապատված է ոստիկանության և «Բերկուտի» հատուկջոկատայինների զորքերի կողմից:

argumentua.com-ը նշում է, որ այդ ցույցն ու ցույցի անցկացման պայմանները ամենաճիշտն են բնութագրում այն, թե ուր են ուզում Ուկրաինական իշխանությունները տանել Ուկրաինան և ուկրաինացի ժողովրդին:

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյան. Դժվար է Մանդելայի մահվան առիթով ցավակցության խոսքեր ասել’
Հաջորդ հոդվածը‘Պուտինը հանդիպել է Յանուկովիչի հետ’