‘Վիկտոր Յանուկովիչ. Ուկրաինան Եվրո-2020-ի անցկացման հայտ կներկայացնի’

510

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը հայտարարել է, երկրի իշխանությունները մտադիր են 2020 թվականի Եվրոպայի առաջնության անցկացման համար ուկրաինական քաղաքների հայտ ներկայացնել:

«Մեծ հավանականությամբ, մենք ՈւԵՖԱ-ին Եվրո-2020-ի անցկացման հայտ կներկայացնենք: Մրցաշարը անցնելու է ամբողջ Եվրոպայով, եւ վատ չէր լինի, եթե քաղաքների մեջ նաեւ մեկ ուկրաինականը լիներ: Ես այս հարցը ոչ պաշտոնապես եմ բարձրացնում, սակայն ավելի ուշ մենք նման հայտ պաշտոնապես կներկայացնենք: Սուր մրցակցություն է լինելու, բայց ոչինչ, մենք կհաղթահարենք այն»,- Յանուկովիչի խոսքն է մեջբերում Интерфакс-ը:

Նախորդ հոդվածը‘Գողություն հավաբնից. տարել են 7 հավ, 2 աքլոր և 2 ճագար’
Հաջորդ հոդվածը‘Գլխավոր քարտուղար. Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին կախված է միայն Կիևից’