‘
«Բարսելոնայի» դարպասապահ Վիկտոր Վալդեսը ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է տեղափոխվել Լոնդոնի «Արսենալ», հայտնում է El Mundo Deportivo-ն:
Հիշեցնենք, որ 31-ամյա դարպասապահը որոշել է չերկարաձգել «Բարսելոնայի» հետ պայմանագիրը, որը գործում է մինչեւ 2014թ. հուլիսը: Իսկ ավելի ուշ հայտնի էր դարձել, որ Վալդեսը մտադիր է կատալոնյանը թիմը լքել արդեն այս ամռանը:
Նշենք, որ ներկա պահին Վալդեսին փոխարինողի գլխավոր հավակնորդ է համարվում Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Ստեգենը:
‘