‘
«Մանչեսթեր Յունայթեդ»-ը դարպասապահ Վիկտոր Վալդեսին առաջարկել է վնասվածքից ապաքինումը շարունակել մանկունիանցիների կազմում: Այս մասին հայտնում է անգլիական ակումբի պաշտոնական կայքը:
32-ամյա դարպասապահը ծնկի խաձաչև կապանի վնասվածք էր ստացել և կատալոնական «Բարսելոնա»-ի հետ պայմանագրի ավարտից հետո հունիս ամսից ազատ խաղացողի կարգավիճակ ստացել:
Անգլիական ակումբի կատարած պաշտոնական հայտարարության մեջ ասվում է, որ մանկունիանցիների գլխավոր մարզիչ Լուի վան Գալը Վալդեսին իր աջակցությունն է հայտնել և առաջարկել վերականգնումը շարունակել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կազմում:
Վալդեսը կկարողանա վերականգնվել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի բժշկական անձնակազմի հսկողության տակ, այնուհետև հնարավորություն կունենա մարզվելու առաջին թիմի հետ, որպեսզի մարզավիճակ ձեռք բերի:
‘