‘Վիկտոր Վալդես. Պարզապես խնդրում եմ, որ ով էլ ինձ փոխարինի, նրան գրկաբաց ընդունեն’

661

Իսպանիայի առաջնության 11-րդ տուրի «Սելտա» — «Բարսելոնա» (0-3) խաղի ավարտից հետո Բարսայի դարպասապահ Վիկտոր Վալդեսը խոսել է կատալոնական թիմում իրեն փոխարինելու մասին: «Չգիտեմ՝ ով է ինձ փոխարինելու: Ես 12 տարի է, ինչ այստեղ եմ, և ամեն տարի խոսվում է նոր դարպասապահի մասին: Ով էլ որ ինձ փոխարինի, ես պարզապես խնդրում եմ, որ նրան գրկաբաց ընդունեն և օգնեն շուտ ադապտացվել թիմին»: Վալդեսը խոսել է նաև «Սելտայի» դեմ խաղի մասին՝ նշելով. «Տարօրինակ է, երբ մրցակիցն այդքան շատ պահեր է ստեղծում մեր դարպասի առաջ, բայց դա կարող է օգտակար լինել մեզ համար»:

Նախորդ հոդվածը‘ԵՄ-ն երկարացրել է սահմանափակումների ժամկետը Բելառուսի նկատմամբ’
Հաջորդ հոդվածը‘Միջադեպ ՀԱՊԿ ԽՎ նիստի ժամանակ. Հայ պատգամավորը պահանջել է ռուսերենից հայերեն թարգմանություն’