‘Վիկ Դարչինյանը պարտվել է նոկաուտով’

2067

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի թեթեւագույն քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Վիկ Դարչինյանը ԱՄՆ-ի Ալաբամա նահանգի Բիրմինհեմ քաղաքում վարկանիշային մենամարտ է անցկացրել 25-ամյա մեքսիկացի Սերխիո Ֆրիաս Գուտիերեսի հետ:

8 ռաունդից բաղկացած մենամարտում 40-ամյա Վիկ Դարչինյանը պարտություն է կրել արդեն երկրորդ ռաունդում ենթարկվելով նոկաուտի:

Վիկ Դարչինյանը 52-րդ մենամարտն անցկացրեց պրոֆեսիոնալ ռինգում: Նա կրեց 6-րդ պարտությունը: Նախորդ երկու մենամարտերում Վիկ Դարչինյանը հաղթանակ էր տարել:

Նախորդ հոդվածը‘ՊԲ. Հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է 26 անգամ’
Հաջորդ հոդվածը‘Լամ. «Մեծագույն մարզիչ Տուխելը կօգնի «Բորուսիա»-ին հաղթահարել առաջատարների կորուստը»’