‘Վիկ Դարչինյանը ռինգ կբարձրանա հուլիսի 16-ին՝ ԱՄՆ-ում’

2017

Հուլիսի 16-ին ԱՄՆ-ի Ալաբամա նահանգում ռինգ կբարձրանա աշխարհի նախկին չեմպիոն Վիկ Դարչինյանը. նա կպայքարի մեքսիկացի 32-ամյա Էնրիկե Կեվեդոյի հետ:

Այս մասին հայտնում է Fightnews-ը:

Դարչինյանը վերջին անգամ ռինգ է բարձրացել դեկտեմբերի 2015-ին Ավստրալիայում՝ մրցամարտի երկրորդ ռաունդում նոկաուտի ենթարկելով ֆիլիպինցի Քրիս Պաուլինոյին: Այս մրցապայքարում վիճարկվում էր երկրորդ թեթևագույն քաշային կարգում WBC վարկածով տարածաշրջանային չեմպիոնի գոտին:

Մենամարտից առաջ ավստրալացի փրոմոութեր Պետեր Մանիատիսը նշել էր, որ Պաուլինոն երիտասարդ ու տաղանդավոր 22-ամյա բռնցքամարտիկ է, և վստահ է իր հաղթանակին, քանի որ Դարչինյանն արդեն 39 տարեկան է, ու նրա լավավույն տարիներն արդեն անցյալում են:

Նախորդ հոդվածը‘«US Open¬2016» մրցանակային հիմնադրամը կկազմի 46,3 միլիոն դոլար’
Հաջորդ հոդվածը‘Բրիտանիայի նոր կառավարությունը’