‘Վիկ Դարչինյան.Դոներին ոչ ոք չգիտեր, ես ստեղծեցի նրան’

851

Հայազգի բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանը խոսել է նոյեմբերի 9-ին, կիսաթեթև քաշային կարգում, Տեխասում տեղի ունենալիք իր և ֆիլիպինցի Նոնիտո Դոների սպասվող մենամարտի մասին: «Շատ կարեւոր մենամարտ է ինձ համար։ Լավ եմ մարզվում և պետք է լավագույն մարզավիճակում լինեմ: 9 օր է մնացել, և ես շատ հանգիստ եմ, ֆիլիպինցուն 6 տարի առաջ ոչ ոք չգիտեր, ես ստեղծեցի նրան: Բոլորը գիտեն, որ իմ սխալի պատճառով զիջեցի նրան», — նշել է Դաևչինյանը: Հիշեցնենք,որ 2007-ին Դոներից կրած պարտությունը առաջինն էր Վիկ Դարչինյանի պրոֆեսիոնալ կարիերայում:

Նախորդ հոդվածը‘Այսօր՝ նոյեմբերի 1-ին սպասվող իրադարձությունները’
Հաջորդ հոդվածը‘Օրվա կադր. Շանթ Հարությունյանը սկսում է հեղափոխություն’