‘Վիճաբանություն Պյատիգորսկ-Երևան երթուղու միկրոավտոբուսում’

952

Հուլիսի 14-ին, ժամը 13.22-ին, ոստիկանության Սպիտակի բաժնում հաղորդում է ստացվել, որ Սպիտակ-Երևան ճանապարհի 10-րդ կ/մ-ին վիճաբանություն է տեղի ունենում: 
Ըստ ՀՀ Ոստիկանության կայքի՝ նույն օրը, ժամը 16.30-ին, 1964 թ. ծնված Արտաշես Ե.-ն ոստիկանությունում հաղորդում է տվել, որ Ջրաշեն գյուղի մոտ, Պյատիգորսկ-Երևան երթուղու միկրոավտոբուսում, նստելու տեղի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ, 1955 թ. ծնված Նոդարիկ Դ.-ն և Ջրաշեն գյուղի բնակիչներ՝ 1955 թ. ծնված Յուրիկ Մ.-ն և 1966 թ. ծնված Ազատ Դ.-ն ձեռքերով հարվածներ են հասցրել իրեն և իր երկու որդիներին՝ պատճառել մարմնական վնասվածքներ:
Տրվել են դատաբժշկի ուղեգրեր:
Կատարվում է հետաքննություն:

Նախորդ հոդվածը‘Պռոշյանի գյուղապետի ընտրության պաշտոնական արդյունքները’
Հաջորդ հոդվածը‘Մեկ է՝ Աննուշկան յուղը թափելու է’