‘Վիճաբանություն Սայաթ-Նովա եւ Նալբանդյան փողոցների խաչմերուկում’

1118

Հունիսի 26-ին, ժամը 00.30-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ Երևանի Սայաթ-Նովայի պողոտայի և Նալբանդյան փողոցի խաչմերուկի մոտ վիճաբանություն է: 

Մեկնած խումբը ժամը 00.40-ին Սայաթ-Նովայի պողոտայի և Նալբանդյան փողոցի խաչմերուկից բերման է ենթարկել 1974 թ. ծնված Աշոտ Ա.-ին և 1972 թ. ծնված Հենրիկ Ի.-ին:

Պարզվել է, որ նրանք հիշյալ վայրում հարվածել են միմյանց` պատճառելով վնասվածքներ: 

Աշոտ Ա.-ն և Հենրիկ Ի.-ն հրաժարվել են հաղորդում տալուց:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: 

Նախորդ հոդվածը‘Տիգրան Սարգսյանը նշանակվեց ԱՄՆ-ում դեսպան ‘
Հաջորդ հոդվածը‘Մուրադ Մուրադյանն այլեւս Իրաքում ՀՀ դեսպանը չէ’