‘Վին Դիզելը նորածին դստերն անվանակոչել է զոհված ընկերոջ անունով’

882

Կինոդերասան Վին Դիզելը լրագրողներին պատմել է, որ իր նորածին դստեր անունը Փոլին է դրել՝ ի պատիվ 2013 թ. ավտովթարում զոհված դերասան Փոլ Ուոքերի, որի հետ նա խաղացել է «Ֆորսաժ» սերիալում, հաղորդել է NBC Today-ը: «Նա սենյակում էր: Ուրիշ ոչ մեկի մասին ես չէի մտածում, երբ կտրում էի երեխայի պորտալարը: Ես պարզապես… գիտեի, որ նա այնտեղ է»,- խոստովանել է դերասանը: Եւ հենց այդ պահին էլ, պատմել է Դիզելը, ինքը հասկացել է, որ ուզում է հարգել Փոլի հիշատակը և նրան դարձնել իր ընտանիքի անդամը:

Վին Դիզելն ու նրա ընկերուհի Պալոմա Ջիմենեզն արդեն ունեին մի տղա ու մի աղջիկ: Փոլինը ծնվել է մարտի 16-ին:

Դերասան Փոլ Ուոքերը զոհվել է ավտովթարից 2013 թ. նոյեմբերին, 40 տարեկան հասակում: Փոխանցում է newsru.com-ը:

Նախորդ հոդվածը‘Բրազիլիայում ավտոբուսն ընկել է ճանապարհին գոյացած փոսի մեջ’
Հաջորդ հոդվածը‘ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են’