‘
Այսօր բանաստեղծուհի Վիոլետ Գրիգորյանը մեկօրյա հացադուլի է նստել Ազատության հրապարակում՝ դրանով իր զորակցությունն արտահայտելով «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանին, ով մարտի 10-ից գտնվում է հացադուլի մեջ:
Բանաստեղծուհին iLur.am-ի հետ զրույցում խոստովանեց, որ մի քանի օր է՝ մտածում էր՝ արդյոք պետք է մեկօրյա զորակցման հացադուլ անել, թե ոչ: Նրա խոսքով՝ միջազգային քաղաքականության մեջ կան նման փորձեր:
«Մեկօրյա հացադուլի մեջ զոհողություն չկա, այն խորհրդանշական ժեստ է, որը քաղաքական կոչի, հայտարարության իմաստ ունի: Մտածեցի, որ հետո ինձ չեմ ների, որ կարող էի անել, բայց չարեցի, ես չեմ ասում, որ դրանից մեծ բաներ պետք է փոխվի, բայց չանելու դեպքում ինքս ինձ վատ կզգայի»,- մեկնաբանում է Վիոլետ Գրիգորյանը:
‘