‘Վիսենտե դել Բոսկեն Իսպանիայի հավաքական է հրավիրել «Մալագայի» հարձակվող Խուանմիին’

1044

«Չելսիի» հարձակվող Դիեգո Կոստան վնասվածք է ստացել եւ Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն Իսպանիայի հավաքական է հրավիրել «Մալագայի» հարձակվող Խուանմիին:

Իսպանիայի հավաքականն առաջիկա օրերին Եվրո-2016-ի որակավորման փուլի շրջանականերում մրցելու է Ուկրաինայի ընտրանու հետ, որից հետո ընկերական խաղ է անցկացելու Հոլանդիայի հետ:

21-ամյա Խուանմին համարվում է իսպանական ֆուտբոլի ծագող աստղերից մեկը: Դեռ 2010 թվականին, 16 տարեկան հասակում, Խուանմին նորամուտը նշել է «Մալագայի» կազմում: Ըստ Marca-ի` ֆուտբոլիստին համեմատում են «Ռեալի»  լեգենդար հարձակվող Ռաուլի հետ: Ընթացիկ մրցաշրջանում «Մալագայի» հարձակվողը 7 գոլ է խփել 24 խաղում:

Երիտասարդ խաղացողը մինչ այժմ Իսպանիային ներկայացրել է երկրի Մ19 հավաքականում, որի կազմում հաղթել է 2011 եւ 2012 թվականների Եվրոպայի առաջնությունը:

Իսպանիայի հավաքականի նախնական հայտացուցակը.

Նախորդ հոդվածը‘NHL.«Լոս Անջելեսի»դարպասապահ Կուիկը հարձակվել է «Վանկուվերի»ավագի վրա(տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘«Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ կատարված հանցագործության համար մեղադրվողները ինքնակամ ներկայացել են ոստիկանություն ‘