‘Վիսենտե դել Բոսկե. «Ես չեմ սպառնում, իմ խոսքերն արտացոլում են փաստերը, որոնք բոլորս գիտենք»’

884

Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն ընդգծել է, որ իր վերջին հայտարարությամբ չի սպառնում «Չելսիի» հարձակվող Դիեգո Կոստային և Սեսկ Ֆաբրեգասին: Հիշեցնենք, որ դել Բոսկեն նշել էր, որ այս ֆուտբոլիստները հնարավոր է զրկվեն հավաքականում իրենց տեղից: 

«Երբ մի ֆուտբոլիստ լավ է խաղում, մյուսի համար դժվար է լինում խաղալ այդ նույն դիրքում: Եթե ես ասում եմ, որ Ֆաբրեգասը և Կոստան պետք է աշխատեն, որպեսզի Իսպանիայի հավաքականում տեղ ունենան, դրանով չեմ սպառնում: Ես ռևանշի չեմ հասնում և ոչ ոքի ոչ մի ձևով չեմ պատասխանում: Իմ խոսքերն արտացոլում են փաստերը, որոնք բոլորս գիտենք»,-Վիսենտե դել Բոսկեի խոսքերն է մեջբերում «AS»-ը::

 

Նախորդ հոդվածը‘Ազգային ժողովի արտահերթ նիստ (ուղիղ)’
Հաջորդ հոդվածը‘Յոահիմ Լյովը Իսպանիա-Գերմանիա ընկերական հանդիպման մասին ‘