‘
Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի վիճակահանության արդյունքները:
«Վիճակահանությունը շատ հաջող ստացվեց: Հուսով եմ, որ «Ռեալն» ու Բարսելոնան» կանցնեն առաջ եւ մենք «Ուեմբլիում» կտեսնենք իսպանական եզրափակիչ:
«Այն, որ Եվրոպայի լավագույն ակումբներից երկուսը ներկայացնում են Իսպանիան` մեր համար մեծ հաջողություն է: Բոլոր դեպքերում նրանց ծանրագույն դիմակայություններ են սպասվում երկու ուժեղ ախոյաններ հետ, թեպետ «Բորուսիան» «Մալագայի» հետ խաղում ցույց տվեց, որ խոցելի է»,- նշել է Դել Բոսկեն:
‘