‘Վիսենտե դել Բոսկե. «Ռաուլը հրաշալի էր խաղում»’

673

Օրերս Վիսենտե դել Բոսկեն մասնակցել է իսպանական ռադիոյի հաղորդումներից մեկին եւ հարգանքի տուրք մատուցել «Ռեալ Մադրիդի» եւ Իսպանիայի հավաքականի նախկին խաղացող Ռաուլին, ով անցած ամիս ավարտեց 21 տարվա իր փայլուն կարիերան:

Ինչն է Ռաուլին առանձնահատուկ դարձնում: «Նա շատ պահանջկոտ է իր հանդեպ, խորամանկ է եւ սիրում է մրցակցել:

Իսպանիայի հավաքականը սկսեց շահել անմիջապես Ռաուլի հեռանալուց հետո: «Ոչ, դա ճիշտ չէ: Նա հրաշալի էր խաղում, ինչպես հավաքականում, այնպես էլ՝ «Ռեալում»: Ողջ աշխարհը հարգում է նրան, հիանում է նրանով»:

Զղջու՞մ է, որ Ռաուլին կրկին չի հրավիրել հավաքական: «Գուցե: Ռաուլի հետ դեպքն առանձնահատուկ էր, որովհետեւ՝ երբ գլխավորեցի Իսպանիայի հավաքականը, Լուիս Արագոնեսն արդեն հեռացրել էր նրան թիմից, իսկ մենք չհանդգնեցինք կրկին հրավիրել նրան կամ էլ՝ նա պարզապես այդ պահին պետք չէր թիմին: Չգիտեմ»:

Ռաուլի՝ «Ռեալ» հնարավոր վերադարձի մասին: «Նա խիստ կապված է «Մադրիդին», ինչպես եւ՝ բոլորս, նրանք, ովքեր խաղացել են այս ակումբում: Նա շատ արժեքավոր աշխատող կլինի յուրաքանչյուր պաշտոնում, որը նրան կառաջարկի «Ռեալ Մադրիդը»:

Նախորդ հոդվածը‘Մխիթարյանի գոլը` «Բորուսիայի»` վերջին տասնամյակում խփած լավագույն գոլերի թվում (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Յուրգեն Կլոպ. «Ես հանճար չեմ»’