‘
Շոտլանդիայի անկախության հանրաքվեի առթիվ lenta.ru-ն որոշել է հիշել այդ երկրի ամենահայտնի ոչ պաշտոնական խորհրդանշանները:
Եվ այսպես, կիլտը, թերևս, Շոտլանդիայի ամենահայտնի խորհրդանշանն է: Կիլտը կարող է կիսաշրջազգեստ անվանել միայն նա, ով ուզում է վիրավորել այն կրողին: Կիլտի տակ ներքնազգեստ չեն հագնում, բայց դրա փոխարեն՝ փոքրիկ պայուսակ են կրում՝ սպոռա: Ու մեկ էլ՝ կիլտը ծագել է պլեդից:
Շոտլանդիայում, իսկապես, ոչխարները շատ են: Դրանք լինում են ընտանի, վայրի ու նույնիսկ գունավոր բրդով:
«Այրն-բրյու» խմիչքն, անտարակույս, շատ հայտնի է Շոտլանդիայում:
Առասպելական միաեղջյուրները Շոտլանդիայի խորհրդանիշներն են: Այդ առասպելական կենդանին կա նաև Մեծ Բրիտանիայի զինանշանի վրա՝ այն ժամանակվանից, երբ Շոտլանդիան մտավ թագավորության կազմի մեջ:
Շոտլանդական ազգային կերակրատեսակը՝ Հագիսը, մեղմ ասած՝ այնքան էլ հրապուրիչ տեսք չունի: Բայց նրա բաղադրությունն ավելի անհրապուրիչ է՝ ոչխարի աղիքներ՝ ճարպով, սոխով ու վարսակի ալյուրով լցոնված, որոնք այնուհետև եփվում են ոչխարի ստամոքսի մեջ:
Աշխարհում ամենահայտնի շոտլանդացին Քոննոր Մաքլաուդն է՝ «Լեռնցին» ֆիլմի հերոսը՝ Քրիստոֆեր Լամբերտի դերակատարմամբ:
Հավանաբար՝ տեսել եք «Խիզախ սիրտը» ֆիլմը և հիշում եք շոտլանդացիների ազգային հերոս Ուիլյամ Ուոլլեսին՝ Մել Գիբսոնի դերակատարմամբ:
Ասում ենք Շոտլանդիա՝ հասկանում ենք վիսկի: Ասում ենք վիսկի՝ հասկանում ենք Շոտլանդիա:
Շոտլանդիան իր օրհներգը չունի: Ինչների՞ն է պետք, չէ՞ որ նրանք պարկապզուկ ունեն:
Փոքրիկ Շոտլանդիայի տարածքում հարմարավետ տեղավորվել են ավելի քան 300 ամրոցներ՝ քայքայվածության տարբեր աստիճաններով:
Հոլիվուդյան կինոաստղ Շոն Քոնորին երբեք առիթը բաց չի թողնում հիշեցնելու, որ ինքն իսկական շոտլանդացի է:
Սքոթ-տերիեր տեսակի շները նույնպես շոտլանդացիներ են:
‘