‘Վիտալի Բալասանյանին կմիանան ԼՂՀ ԱԺ մի շարք պատգամավորներ ‘

924

«Հնարավոր է, որ ինձ և Վիտալի Բալասանյանին միանան ուրիշ պատգամավորներ ևս: Այդ նախադրյալները կան, արդեն ցանկություն  հայտնող պատգամավորներ կան, որ միանան մեզ»: Այդ մասին iLur.am-ի հետ զրույցում հայտարարեց ԼՂՀ ԱԺ պատգամավոր, Դաշնակցություն խմբակցության այլևս նախկին անդամ Վահան Բադասյանը:

Հիշեցնենք, որ Բադասյանը ՀՅԴ խմբակցությունից և ապա նաև կուսակցությունից հեռացվել է նախագահական ընտրություններում Վիտալի Բալասանյանի թեկնածությունը պաշտպանելու համար:

Բալասանյանը ևս հեռացվել էր Դաշնակցության խմբակցությունից, այն բանից հետո, երբ հայտարարել էր նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու մասին: Այժմ Վիտալի Բալասանյանը, Վահան Բադասյանը, ինչպես նաև նախագահի նախկին թեկնածու Մասիս Մայիլյանն ու մի քանի այլ գործիչներ ստեղծել են «Սահմանադրական Արցախ» շարժումը: 

Նախորդ հոդվածը‘Հ.Քլինթոնի շնորհավորանքը Հայաստանի Անկախության տոնի առթիվ’
Հաջորդ հոդվածը‘Արմեն Մարտիրոսյան. Անկախությունը բացարձակ արժեք է ‘