‘Վիտալի Կլիչկոն «խոստովանել է», որ «լեսբի» է’

1470

Ուկրաինայի նախագահի պաշտոնի հավակնորդ, հայտնի բռնցքամարտիկ Վիտալի Կլիչկոն մամուլի ասուլիսի ժամանակ իր կարծիքն է արտահայտել միասեռականության վերաբերյալ: Լրագրողը հետաքրքրվել է` ինչպես է քաղաքական գործիչը վերաբերվում ԵՄ դիրեկտիվներից մեկին, որը թույլատրում է միասեռականության քարոզը:

«Պետք է խոստովանեմ, որ… արդեն երկար տարիներ ես երդվյալ լեսբիան եմ», — կատակով հայտարարել է Կլիչկոն:

Նա նշել է, որ ցանկացած մարդ իրավունք եւ ընտրության հնարավորություն ունի, եւ որ եվրոպական արժեքները այդ իրավունքների եւ ազատությունների պաշտպանություն է նշանակում: Սեռական հարաբերությունները ցանկացած մարդու անձնական գործն է, յուրաքանչյուր ոք անձնական կյանքի իրավունք ունի, եւ կարգավորել կամ արգելել ինչ-որ բան, նրա խոսքով, չի կարելի: 

Սակայն միասեռ ամուսնությունների քարոզը նախկին բռնցքամարտիկը անընդունելի է համարում: «Ինձ համար դժվար է հասկանալ սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչներին այն պարագայում, երբ կողքիդ այսքան սիրուն աղջիկներ կան», — Կլիչկոյի խոսքերը փոխանցում է Newsru.com-ը` հղում անելով dumskaya.net-ին:

Նախորդ հոդվածը‘«Եզդիների ազգային կոմիտեն» վրդովված է ԱՎԾ տվյալներից . Հայտարարում են, որ ընդամենը 40 եզդի ունի բարձրագույն կրթություն ‘
Հաջորդ հոդվածը‘Qahana.am-ը պարզաբանում է. Ռոք լսել կարելի է, բայց ավելի լավ է` դասական լսել’