‘Վիտալի Կլիչկոն կոչ է արել ընդդիմադիր ցուցարարներին շարունակել բողոքի ակցիան ‘

683

Ուկրաինական «Հարված» կուսակցության առաջնորդ, հայտնի բռնցքամարտիկ Վիտալի Կլիչկոն ԿԸՀ-ի շենքի մոտ հայտարարված անժամկետ ցույցի մասնակիցներին կոչ է արել շարունակել ակցիան մինչեւ առավոտ: «Մարդկանց մի մասը կարող է գնալ հանգստանալու, մյուսները մնում են այստեղ: ՄԵնք կհանդիպենք առավոտյան 11-ին», — ասել է նա՝ ԿԸՀ նախագահի հետ բանակցություններից հետո դուրս գալով շենքից: Ըստ Interfax-ի ներկա պահին ցուցարարներին շրջապատում են ուկրաինական միլիցիայի հատուկջոկատռայինները: Միջադեպեր չեն գրանցվել:

Ընդդիմությունը ԿԸՀ շենքի մոտ բողոքի ցույց է անում ընդդեմ հոկտեմբերի 28-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքների կեղծման: 

Նախորդ հոդվածը‘Սերգեյ Լավրովը կհանդիպի Սիրիայի ընդդիմադիրների հետ ‘
Հաջորդ հոդվածը‘Սպասվում է առանց տեղումների եղանակ’